Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, ապաքինվել է 179 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ, ևս երկու անձի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Օգոստոսի 5-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 231 332 դեպք:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 632 մարդ: