Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 324 դեպք, ապաքինվել է 928 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 324 դեպք, ապաքինվել է 928 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 324 դեպք, ապաքինվել է 928 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ, ևս մեկ վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 1 601 թեստ:

Հունվարի 5-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշված 160 220 մարդու մոտ, ապաքինվել է 145 759-ը:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 878 մարդ: