Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, մահացել է 17 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 պացիենտ:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 176 թեստ: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ապրիլի 19-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 208 818 դեպք:
Մահացել է 3 895 մարդ: