Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 275 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 275 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 275 նոր դեպք, ապաքինվել է 373 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Օգոստոսի 30-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 241 611 դեպք:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 830 մարդ: