Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 20 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, ապաքինվել է 295 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 20 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Սեպտեմբերի 22-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 254 709 դեպք: