Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 256 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 256 նոր դեպք, ապաքինվել է 188 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Օգոստոսի 16-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 814 դեպք:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 702 մարդ: