Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2474 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2474 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2474 նոր դեպք: Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 489 պացիենտ, մահացել է 16 կորոնավարակակիր:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Գերատեսչության փոխանցմամբ, մահացածներից 14-ի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը, իսկ երկու վարակակիրների պատճառ՝ ուղեկցող այլ հիվանդությունները:

Հոկտեմբերի 23-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 73 310 դեպք, այդ թվում, ապաքինվել է 50 276 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության թվերին, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով պայմանավորված մահվան 1145 դեպք, ևս 329-ը զոհվել է ուղեկցող այլ հիվանդությունից: