Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք, ապաքինվել է 113 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք, ապաքինվել է 113 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ, ևս երկուսի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 509 թեստ:
Փետրվարի 20-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 170 234 դեպք, այդ թվում, ապաքինվել է 161 903 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 3 159 մարդ, ևս 799-ի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: