Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, մահացել՝ մեկ մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, մահացել՝ մեկ մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է մեկ մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հուլիսի 20-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 227 736 դեպք:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 573 մարդ: