Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 603 նոր դեպք, մահացել է 32 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 603 նոր դեպք, մահացել է 32 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 603 նոր դեպք, ապաքինվել է 827 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 32 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հոկտեմբերի 21-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 288 906 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 902 մարդ: