Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 117 նոր դեպք, ապաքինվել է 2 283 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 46 մարդ, ևս 9 մարդ մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նոյեմբերի 6-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 319 016 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 6 628 մարդ: