Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 074 նոր դեպք, ապաքինվել է 827 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 39 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հոկտեմբերի 27-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 300 143 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 6 151 մարդ: