Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 066 նոր դեպք, մահացել է 28 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 066 նոր դեպք, մահացել է 28 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2 066 նոր դեպք, ապաքինվել է 704 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 28 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հոկտեմբերի 120-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 286 303 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 870 մարդ: