Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, ապաքինվել է 358 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ, ևս 5 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 518 թեստ:
Փետրվարի 3-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 167 421 դեպք, այդ թվում ապաքինվել է 158 693 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 3 096 մարդ, ևս 777-ի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: