Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հուլիսի 8-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 225 987 դեպք, այստեղից ապաքինվել է 217 381 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 536 մարդ: