Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահացել է 15 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, մահացել է 15 մարդ:
Երկրում վերջին մեկ օրում անցկացվել է 4 138 թեստ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահի դրությամբ երկրում բուժում է ստանում 5 586 վարակակիր:
Մայիսի 22-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 210 835 դեպք, մահացել է 4 386 մարդ: