Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք, ապաքինվել է 86 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հուլիսի 14-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 226 756 դեպք, այստեղից ապաքինվել է 217 796 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 552 մարդ: