Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, ապաքինվել է 259 պացիենտ: մահացել է 6 մարդ: Վերջին մեկ օրում ևս երկու կորոնավարակակիր մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Երկրում վերջին մեկ օրում անցկացվել է 3 205 թեստ:
Մայիսի 25-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 139 դեպք, ապաքինվել է 211 634 վարակակիր, մահացել է 4 400 մարդ: