Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք, ապաքինվել է 97 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հուլիսի 10-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 226 285 դեպք, այստեղից ապաքինվել է 217 587 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 542 մարդ: