Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք, ապաքինվել է 52 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք, ապաքինվել է 52 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ: Եվս մեկ պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հուլիսի 9-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 226 135 դեպք, այստեղից ապաքինվել է 217 490 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 540 մարդ: