Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք:

Երկրում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ, ևս 8 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:

Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 2 094 պացիենտ:

Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նոյեմբերի 27-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 132 346 դեպք, այդ թվում՝ ապաքինվել է 105 149 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից զոհվել է 2 090 մարդ, ևս 527 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: