Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, ապաքինվել է 352 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, ապաքինվել է 352 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ, ևս 2 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 1 829 թեստ:
Փետրվարի 4-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 167 568 դեպք, այդ թվում ապաքինվել է 159 045 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 3 107 մարդ, ևս 779-ի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: