Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, ապաքինվել է 535 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, ապաքինվել է 535 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 5 պացիենտ, ևս 3-ի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 1 921 թեստ:
Փետրվարի 2-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 167 231 դեպք, այդ թվում ապաքինվել է 158 335 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, այն կազմում է 3 089, ևս 772-ի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: