Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, մահացել է 7 մարդ:
Երկրում վերջին մեկ օրում անցկացվել է 2 932 թեստ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այս պահի դրությամբ երկրում բուժում է ստանում 5 792 վարակակիր:
Մայիսի 21-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 221 699 դեպք, մահացել է 4 346 մարդ: