Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, ապաքինվել է 95 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է մեկ մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հուլիսի 2-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 225 339 դեպք, այստեղից ապաքինվել է 216 977 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 518 մարդ: