Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք, մահացել է 9 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք, մահացել է 9 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք, ապաքինվել է 301 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ, ևս երկու պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիավնդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բացի այդ, վերջին օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսի 2 835 թեստ է անցկացվել:

Մայիսի 28-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 513 դեպք, այստեղից ապաքինվել է 212 566 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 423 մարդ, ևս 1 081 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: