Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, ապաքինվել է 11 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, ապաքինվել է 11 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, ապաքինվել է 11 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից ոչ մի պացիենտ չի մահացել:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հունիսի 25-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 224 635 դեպք, այստեղից ապաքինվել է 216 423 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 505 մարդ: