Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, ապաքինվել է 48 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է մեկ պացիենտ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հունիսի 23-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 224 430 դեպք, այստեղից ապաքինվել է 216 230 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 503 մարդ: