Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 962 նոր դեպք, մահացել է 31 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 962 նոր դեպք, մահացել է 31 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 962 նոր դեպք, ապաքինվել է 1 219 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 31 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հոկտեմբերի 23-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 293 014 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 975 մարդ: