Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 835 նոր դեպք, ապաքինվել է 1 591 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 50 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նոյեմբերի 5-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 316 839 դեպք: