Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 765 նոր դեպք, ապաքինվել է 881 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 38 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հոկտեմբերի 15-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 278 431 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 713 մարդ: