Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 589 նոր դեպք, ապաքինվել է 754 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 29 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հոկտեմբերի 14-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 276 666 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 675 մարդ: