Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 482 նոր դեպք, մահացել է 36 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 482 նոր դեպք, մահացել է 36 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 482 նոր դեպք, ապաքինվել է 1 522 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 36 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նոյեմբերի 11-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 325 521 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 6 867 մարդ: