Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 331 նոր դեպք, մահացել է 30 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 331 նոր դեպք, մահացել է 30 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 331 նոր դեպք, ապաքինվել է 894 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 30 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հոկտեմբերի 9-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 271 205 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 520 մարդ: