Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 309 նոր դեպք, մահացել է 70 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 309 նոր դեպք, մահացել է 70 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 309 նոր դեպք, ապաքինվել է 2 044 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 70 մարդ, ևս 9 պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նոյեմբերի 12-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 830 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 6 937 մարդ: