Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 270 նոր դեպք, մահացել է 46 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 270 նոր դեպք, ապաքինվել է 1 591 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 46 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նոյեմբերի 4-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 315 004 դեպք: