Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 267 նոր դեպք, մահացել է 32 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 267 նոր դեպք և վարակից մահացել է 32 մարդ: Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:
Այս պահի դրությամբ երկրի մասշտաբով բուժումը շարունակում է 21 998 կորոնավարակակիր:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 140 959 դեպք, մահացել է 2 309 մարդ: