Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 251 նոր դեպք, մահացել է 39 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 251 նոր դեպք, մահացել է 39 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 251 նոր դեպք, ապաքինվել է 2 044 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 39 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նոյեմբերի 13-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 328 081 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 6 976 մարդ: