Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 248 նոր դեպք, մահացել է 31 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 248 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ, ևս 8 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 1 330 պացիենտ:
Տեղեկությունը տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նոյեմբերի 28-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 133 594 դեպք, այդ թվում՝ ապաքինվել է 106 479 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից զոհվել է 2 121 մարդ, ևս 535 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: