Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 232 նոր դեպք, մահացել է 62 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 232 նոր դեպք, մահացել է 62 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 232 նոր դեպք, ապաքինվել է 1 591 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 62 մարդ, ևս 6 մարդ մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նոյեմբերի 2-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 310 629 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 6 441 մարդ: