Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 231 նոր դեպք, ապաքինվել է 816 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 28 պացիենտ, ևս 4 անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 943 թեստ:
Ապրիլի 8-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 200 129 դեպք, ապաքինվել՝ 179 043 մարդ: Մահացել է 3 675 մարդ, ևս 940-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: