Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 202 նոր դեպք, ապաքինվել է 400 պացիենտ:
Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 33 մարդ:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հոկտեմբերի 8-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 269 874 դեպք:
Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 499 մարդ: