Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 174 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 174 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 174 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 23 պացիենտ, ևս հինգ վարակակրի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը:

Բացի այդ, վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 1 350 պացիենտ: Տեղեկությունը տարածում է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Դեկտեմբերի 10-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 145 240 դեպք, այդ թվում, ապաքինվել է 121 882 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 2 416 մարդ, ևս 606 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: