Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 155 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 155 նոր դեպք, մահացել է 21 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 155 նոր դեպք, ապաքինվել է 650 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 21 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հոկտեմբերի 6-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 267 363 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 6 661 մարդ: