Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 066 նոր դեպք, մահացել է 23 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 066 նոր դեպք, մահացել է 23 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 066 նոր դեպք, ապաքինվել է 586 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 23 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Սեպտեմբերի 25-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 257 620 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 239 մարդ: