Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 022 նոր դեպք, մահացել է 20 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 022 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 022 նոր դեպք, ապաքինվել է 650 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 20 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 260 697 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 5 319 մարդ: