Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու ռուս զինվորական է ձերբակալվել
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու ռուս զինվորական է ձերբակալվել

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու ռուս զինվորական է ձերբակալվել:

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունվարի 6-ին Շիրակի մարզի Առափ գյուղում պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը դուրս գալով սպիտակ նյութ պարունակող տոպրակ է նետել:

Վարորդը և երեք ուղևորները, այդ թվում՝ երկու ռուս զինծառայողներ, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ ռուս զինվորներից մեկի խուզարկության ժամանակ սպիտակ նյութ է հայտնաբերվել։