Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը պատրաստվում է հզորացնել Հայաստանում տեղաբաշխված բազան: Այս մասին հայտարարել է Գյումրիում գտնվող ռազմաբազայի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան այցի ժամանակ:

Իր հերթին, Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Գյումրիում գտնվող ռուսական բազան «Կովկասում կայունության երաշխավորն է»: Նա նաև հավելել է, որ Հայաստանը և Ռուսաստանը նախատեսում են խորացնել ռազմական համագործակցությունը և համապատասխան ծրագիրը ենթադրում է 60 համատեղ միջոցառման անցկացում:

102-րդ ռուսական բազան երկու կայազոր ունի Գյումրիում և Երևանում: Հայաստանում ռուսական ռազմաբազան տեղակայված է 1995 թվականից: