Հայաստանում Ռուսաստանի դեսպան. ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում, որը կարող է վնասել հայ-ռուսական հարաբերությունները
«ԱՄՆ-ն Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում, որը կարող է վնասել հայ-ռուսական հարաբերությունները»,- ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ցավոք սրտի, մեր հարաբերությունները դառնում են ավելի ընդարձակ վեճի առարկա և ԱՄՆ-ը դա չի թաքցնում։ Նրանք բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները նայում են Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման համատեքստում։ Սա շատ վտանգավոր է և կարող է իրական վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, եթե հայկական կողմը բավարար քաղաքական կամք չունենա պաշտպանելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը, ինչը շատ կարևոր է հասարակ մարդկանց համար»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Ռուս դիվանագետը նաև նշել է, որ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետեր են տեղադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում և լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին զենքի մատակարարման հարցում։