Հայաստանում նախատեսվող զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի զինվորական
Հայաստանում նախատեսվող զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի զինվորական

85 ամերիկացի զինվոր կմասնակցի Հայաստանում նախատեսվող զորավարժություններին,- հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ հրամանատարությունը։

Հաղորդվում է, որ 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի և Կանզասի ազգային գվարդիայի ամերիկացի զինծառայողները, ինչպես նաև հայկական 12-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողները կմարզվեն Երևանի մերձակայքում գտնվող Զար և Արմավիր ուսումնական տարածքներում:

«Գործընկեր Արծիվը» կենսական հնարավորություն է մեր երկու ազգերի զինվորների համար մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու և խաղաղապահ գործողությունների փոխգործունակությունը բարձրացնելու համար: Այն նաև հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա»,- ասված է ԱՄՆ Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության հայտարարության մեջ։

Հայ և ամերիկացի զինվորները սեպտեմբերի 11-ից 20-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։